-
03.09.2015|
16:16
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, դիմելով լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան իր էջում նշում է.
-
03.09.2015|
12:26
«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` Զուբին Մեհթայի ղեկավարությամբ։
-
03.09.2015|
12:26
Երևանի համայնքային 2014 թ. ծրագրերի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նոր զբոսայգի է կառուցվել:
-
03.09.2015|
11:45
Սեպտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
-
03.09.2015|
11:44
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը հաստատելու մասին»:
-
03.09.2015|
10:38
ՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական պաշտպանական արդյունաբերության 5 ընկերությունների համար:
-
03.09.2015|
10:37
Վերջին ժամանակահատվածում ադրեջանական կողմը շփման գծում սկսել է հեռահար միջոցներ կիրառել՝ սեպտեմբերի 2-ին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով, որ պատճառը հակառակորդի ձախողումներն են։
-
03.09.2015|
10:36
Իրանի հետ միջուկային գործարքին աջակցում են ԱՄՆ-ի սենատորներից 33-ը։ Կոնգրեսում գործարքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է ընդամենը 34 ձայն՝ հայտնում է Washington Post-ը։ Համաձայնագրին աջակցող 33-րդ սենատոր է դարձել Քրիս Կունսը։
-
03.09.2015|
10:34
Իրանական Shana գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ նավթագազային ու նավթաքիմիական ոլորտներում ներդրումներ կատարելը մյուս երկրների հետ տնտեսական համագործակցությունում Իրանի ամենամեծ առաջնահերթությունն է։
-
03.09.2015|
10:33
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ ավելի լավ է՝ հասնել Սիրիայում խաղաղության և կայունության հաստատման, քան ավելի ու ավելի շատ փախստականների ընդունել: