-
02.09.2015|
14:11
Կինոփառատոնի ժյուրին գլխավորում է հայտնի մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոն: Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված երկու տասնյակ կինոնկարներից մեկը կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Հիշիր» ֆիլմն է, որի գլխավոր դերը խաղում է կանադացի հռչակավոր դերասան Քրիսթոֆեր Փլամերը, ով Էգոյանի մեկ այլ` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արարատ» ֆիլմի գլխավոր դերակատարն է:
-
02.09.2015|
14:07
Նախագահին առընթեր սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ երեք ժամ փակ դռների հետևում բանակցություններից հետո ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ իշխանությունները մտադիր են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին աղմկահարույց դրույթը հանել նախագծից՝ ամրագրելով Ընտրական օրենսգրքում, ինչպես Վենետիկի հանձնաժողովն էր առաջարկել։
-
02.09.2015|
14:05
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից ազատել է արտգործնախարար Թամար Բերուչաշվիլուն և նշանակել էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Կվիրիկաշվիլուն:
-
02.09.2015|
14:04
ՈՒկրաինայի արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն հայտարարել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:
-
02.09.2015|
14:03
Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով, լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի հայաբնակ շրջանները, իրականությանը չեն համապատասխանում:
-
02.09.2015|
13:31
Օգոստոսի 29-30-ին ՀՀ Պաշտպանության նախարարություն և «Պարենք հայերեն» նախաձեռնության աջակցությամբ իրականություն դարձավ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության կազմակերպած մեկ միջոցառում ևս, այս անգամ Վայոց ձորի Նոր Ազնաբերդ և Խնձորուտ գյուղերի երեխաների համար:
-
02.09.2015|
13:28
Աշունը Երևանում անհանգիստ սկսվեց: Սեպտեմբերի 1-ին «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները ցանկացան հանդիպել ՀՀ նախագահի հետ, իսկ նա սեպտեմբերի սկիզբը միշտ Ստեփանակերտում է դիմավորում:
-
02.09.2015|
12:17
Իսիկ Կուլում պեղումներ անցկացնող պատմահնագիտական միջազգային արշավախմբի անդամները, որոնց թվում են եղել նաև Տոմսկի պետական համալսարանի մասնագետներ, լճի հատակին 2500-ամյա բնակավայր են գտել:
-
02.09.2015|
12:15
ՀՀԿ-ական պատգամավորներն ավելի քան 300 առաջարկ ունեն սահմանադրական բարեփոխումների նախագծի մասնագիտական հանձնաժողովին՝ բովանդակայինից մինչև խմբագրական:
-
02.09.2015|
12:15
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարին սեպտեմբերի 1-ին Թեհրանում հայտարարել է իրանական օրացույցով մինչև ընթացիկ տարվա (որ սկսվել է մարտի 21-ից) վերջը 20 զորավարժություն անցկացնելու պլանների մասին: