-
31.07.2015|
16:45
Ադանայում ոստիկանության շենքի վրա հարձակման հետևանքով երկու թուրք ոստիկան է սպանվել և PKK-ի երկու զինյալ։ Այժմ ոստիկանները որոնում են փախուստի դիմած երկու այլ PKK-ականի։
-
31.07.2015|
16:44
Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ անցյալ տարվա հունիսին Եվրամիության սահմանած պատժամիջոցների երկարացման որոշմանը՝ Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
-
31.07.2015|
16:43
Մալայզիական ինքնաթիռի ոչնչացման գործով տրիբունալի ստեղծման արգելափակումը Ռուսաստանի կողմից վրդովել է միջազգային հանրությանը:
-
31.07.2015|
16:42
Չնայած Հայաստանի իշխանությունները հավաստիացնում են, որ տնտեսական աճը երկրում շարունակվում է, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի խոշորագույն հազար հարկատուները 15.3 տոկոսով քիչ հարկ են վճարել, քան նախորդ տարի:
-
31.07.2015|
13:19
Ռուսաստանը միայն կողջուներ ԵՏՄ-ին անդամակցելու Բաքվի որոշումը՝ haqqin.az-ին հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը՝ մեկնաբանելով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը եւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը:
-
31.07.2015|
13:18
Reuters-ին հղում կատարելով` ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիա - Ռուսաստան բանակցությունները «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շուրջ դադարեցվել են:
-
31.07.2015|
13:18
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ հայտարարություններում հիշատակել է նաև «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը»՝ ASALA-ն (Armenian Secret Army for the Liberation of Armenia):
-
31.07.2015|
13:17
Թուրքական OdaTV կայքը սկանդալային տեղեկություն է հայտնել, որ Հաագայի միջազգային տրիբունալը հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի, վարչապետի, Ազգային հետախուզության ծառայության պետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:
-
31.07.2015|
13:16
Mercedes-Benz-ը ձեռք կբերի Թավրիզում գտնվող իրանական Diesel Engine Manufacturing’s (IDEM՝ դիզելային շարժիչների արտադրող) ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը՝ ասել է Iran Khodro Industrial Group-ի գլխավոր տնօրեն Հաշեմ Յեկե Զարեն։ Իրանն ու Mercedes-Benz-ը կստորագրեն համաձայնագիր 10 տարով՝ ուղղված Իրանում բեռնատար մեքենաների ու ավտոբուսների արտադրությանը։
-
31.07.2015|
13:15
ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունը Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների դեմ կսպառնա Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս լարվածության անկանխատեսելի սրմանը՝ գտնում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: