-
30.07.2015|
11:10
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է սեպտեմբերին մասնակցել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային եւ ելույթ ունենալ: Նյու Յորք են պատրաստվում մեկնել եւ Իրանի նախագահը, և Կուբայի նախագահը, եւ այլ երկրների առաջնորդներ, որոնց հետ ԱՄՆ կարգավորում է հարաբերությունները:
-
30.07.2015|
11:08
Ադրբեջանի մաքսային կոմիտեն տեղեկացնում է, որ Սադախլոյի շրջանում՝ Կարմիր կամուրջի տարածքում մաքսակետը կգործի օգոստոսի 10-ից:
-
30.07.2015|
11:06
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին կմասնակցի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար անցկացվելիք ընտրություններին՝ CNN-ի փոխանցմամբ հայտարարել է ինքը՝ Պլատինին, որ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի փոխնախագահն է:
-
30.07.2015|
11:05
Լուգանսկում անդադար կրակոցներից վնասվել է գազատարը, ավելի քան 1500 սպառողի գազամատակարարումը ընդհատվել է:
-
30.07.2015|
11:05
Պայթեցվել է Իրաք - Թուրքիա նավթամուղը՝ հաղորդել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։
-
29.07.2015|
23:53
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
-
29.07.2015|
15:13
«Միլիոնավոր մարդիկ նախընտրում են տոմսեր գնել` տնից կամ գրասենյակից դուրս չգալով, իսկ ամենակարևորն այն է, որ մենք մեծ սփյուռք ունենք, և բոլորին հաճելի կլինի իրենց հարազատներին անակնկալ անել` տոմս գնելով առցանց ռեժիմով»,- ասել է «SHOWTICKET» ընկերության տնօրեն Սոնա Թանանյանը։
-
29.07.2015|
14:02
Հուլիսի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնը հյուրընկալել էր Իտալիայից ժամանած զբոսաշրջիկների: Վերջիններիս այցելության նպատակն էր դիտել օրեր առաջ կենտրոնում կազմակերպված վիտրաժի ցուցահանդեսի նմուշները:
-
29.07.2015|
13:54
Թուրքիայի քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, որ Հյուսիսային Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի առաջարկը փորձ է խանգարելու քրդերին վերահսկել իրենց տարածքները։ ԱՄՆ-ը ավելի վաղ համաձայնել է Թուրքիայի այս առաջարկին։
-
29.07.2015|
13:52
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսի անդամներին զգուշացրել է, որ Իրանի հետ գործարքից հրաժարումը կնշանակի Թեհրանին կանաչ լույս տալ՝ վերադառնալու իր միջուկային ծրագրով ուրանի հարստացմանը։