-
09.07.2015|
16:39
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Էկվադորից Բոլիվիա թռիչքի ընթացքում փորձել է կոկայի տերներից թեյ։
-
09.07.2015|
16:38
Սիրիայում շարունակվող զինված հակամարտության պատճառով հարևան երկրներ փախած սիրիացիների թիվը գերազանցել է 4 միլիոնը՝ նշված է Ժնևում հրապարակված փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարչության զեկույցում:
-
09.07.2015|
16:37
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի մինչև տարեվերջ ստանալ ՄԱԿ-ին կից դիտորդ-կազմակերպության կարգավիճակ՝ հայտնել է ԵԱՏՄ մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների հարցով նախարար Տատյանա Վալովայան։ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստում Վալովայան ներկայացրել է 2015 թ. հունվարի 1-ին հիմնված ԵԱՏՄ-ի, նպատակների ու հեռանկարների մասին:
-
09.07.2015|
16:36
The Financial Times-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ արդար ու հավասարակշռված համաձայնության, որ կարող է ճանապարհ բացել ծայրահեղականության դեմ համընդհանուր պայքարի համար։
-
09.07.2015|
16:35
Թուրքմենստանը մեղադրել է ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությանը՝ տարեսկզբից թուրքմենական գազի դիմաց վճարումներից հրաժարվելու համար։
-
09.07.2015|
16:35
Ռուսաստանը վետո է դրել 1995-ին Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների սպանությունները դատապարտող և ցեղասպանություն որակող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա։
-
09.07.2015|
16:33
ԱՄՆ-ի 16 սենատորներ նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և իրենց անհանգստությունն են հայտնել քաղաքացիական հասարակության ու մամուլի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների կապակցությամբ։
-
09.07.2015|
16:33
Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել «Իսլամական պետության» 24 զինյալների՝ Թիքրիթում իրաքցի հարյուրավոր զինվորների սպանության համար։
-
09.07.2015|
16:32
Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ՝ մասնակցելու ՈՒֆայում կայանալիք ԲՌԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի աշխատանքներին:
-
09.07.2015|
12:04
Ամառային արձակուրդի՝ հանգստի, օդափոխության բոլորն են ձգտում: Զգուշանալու կարիք կա՞: Ինչպե՞ս զերծ մնալ կլիմայական փոփոխությունից, արևի կիզիչ ճառագայթների բացասական ազդեցությունից:
«Իրատեսի»-ի հարցերին պատասխանում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի մաշկաբան-սեռավարակաբան ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: