ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը չի բացառել մասնակցությունը 2018- ին նախագահական ընտրություններին՝ «Ռուսաստանի հանրապետական կուսակցության - ՊԱՌՆԱՍ» քաղաքական ուժի՝ Մոսկվայում կայացած համագումարի ժամանակ:
Վիեննայի բանակցություններին զուգահեռ պաշտոնական Իսրայելը շարունակում է քննադատել միջազգային հանրությանը` Թեհրանի հետ համաձայնության գալու փորձերի համար:
2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու դառնալուն հավակնող Հիլարի Քլինթոնը Նյու-Հեմփշիր նահանգի ընտրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել պաշտոնական Վաշինգտոնին Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կառուցելիս «ավելի խելամիտ գործելաոճ որդեգրել»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վերջին հրաժեշտն է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող, ճանաչված շախմատային մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանին` նրա ընտանիքի անդամների, հարազատների, գործընկերների և բազմաթիվ շախմատասերների հետ միասին:
Հուլիսի 5-ին` ժամը 06.45-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը. կան տուժածներ:
Երեկվա ժամը 21։00-ի կարևորագույն հայտարարությունը բացարձակապես չարդարացրեց սպասումները: Նրանք, ովքեր այսօր Բաղրամյան պողոտայում են, իրենց հայտարարությամբ վկայեցին, որ նույնքան ճգնաժամի մեջ են, որքան՝ իշխանությունը:
Վիեննայում Իրան-Արևմուտք բանակցությունների ամենավերջին փուլում ձեռք է բերվել նախնական համաձայնություն` թուլացնելու Իրանի դեմ գործող պատժամիջոցները՝ նման տեղեկություններ են տարածում Associated Press լրատվական գործակալությունը, արտասահմանյան մամուլը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Հունաստանում սկսվել է միջազգային վարկատուների պայմաններին համաձայնելու վերաբերյալ հանրաքվեն, քվեարկությունը կշարունակվի առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...