-
21.06.2015|
21:13
Պատմում են, որ Նիկոլայ I-ը՝ առնելով 1848-ի Փարիզում սկսված հեղափոխության լուրը, հրաման է տվել. «Պարոնայք սպաներ, թամբեք ձիերը, Փարիզում նորից հեղափոխություն է»:
-
21.06.2015|
21:09
Կառավարությունը Ազգային ժողովին թույլ չի տալիս գնալ արձակուրդ:
-
21.06.2015|
21:07
Հալեպում երեկ հրթիռակոծության հետևանքով հայեր են զոհվել։ Հալեպի «Գանձասար» հայկական շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը գրում է, որ քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու հայ՝ Հայաստանի հայ ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցու միսիոներ Էդուարդ Պետրոսյանը (Ստեփանյան) և հալեպահայ Կարո Մկրտիչյանը։
-
21.06.2015|
21:07
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
-
21.06.2015|
21:06
«Ո՜չ թալանին» նախաձեռնությանը միացած քաղաքացիները այս գիշեր ևս անցկացրին Ազատության հրապարակում, որտեղ նրանք միասին հեռուստացույց էին դիտում, ազգային-ազատագրական երգեր երգում: «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում:
-
21.06.2015|
21:02
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել նաև հունիսի 30-ից՝ համաձայնագրի ստորագրման վերջնաժամկետի լրանալուց հետո՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
-
21.06.2015|
21:00
Չիլիի հարավում հորդառատ անձրևների հետևանքով 18 մարդ է զոհվել, իսկ 4 մարդ համարվում է անհետ կորած: Մահվան դեպքերը տեղի են ունեցել տները քանդվելու, սողանքների ու փոթորիկների պատճառով:
-
21.06.2015|
20:59
Սերբիայի հավաքականը դարձավ ֆուտբոլի մինչև 20 տարեկանների երիտասարդական աշխարհի առաջնության չեմպիոն:
-
21.06.2015|
20:58
Չեխիայի արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Այցի նպատակը երկու երկրների համագործակցության ամրապնդումն է՝ հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում։
-
21.06.2015|
20:56
Իրանը կկառուցի Հայաստանի հետ սահմանին գտնվող 60 կմ երկարությամբ երկաթուղին՝ ՖԱՐՍ գործակալությանը հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը։