-
16.06.2015|
15:20
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը չի բացառում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը՝ փոխանցում է Milliyet-ը։
-
16.06.2015|
15:19
Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից ստացել է «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի կառուցման կոորդինատները։
-
16.06.2015|
15:18
Եվրագոտու երկրների առաջնորդները պատրաստվում են հունական պարտքի հետ կապված իրավիճակի վատթարագույն զարգացմանը՝ հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung-ը՝ հղում անելով Բրյուսելի աղբյուրներին:
-
16.06.2015|
15:17
Ռուսաստանյան «Կոմերսանտը» հայտնում է, որ իրենց տվյալներով` Գյումրիում ռուսաստանցի զինվոր Իվան Նովիկովի սպանությունը կհետաքննի Ռուսաստանը: Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ոչ միայն Նովիկովն է սպանվել, այլև՝ վիրավորվել է նրա զինակիցը:
-
16.06.2015|
15:16
Ռուսական էստրադայի սիրված երգչուհի Ժաննա Ֆրիսկեին կհուղարկավորեն Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը: 40-ամյա Ֆրիսկեի հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն ասել է. «Նա 3 ամիս կոմայում է եղել, պարզապես մենք չէինք ասում»:
-
16.06.2015|
15:15
Հայաստանի էներգետիկ ոլորտի գլխավոր մարտահրավերների և այդ մարտահրավերների լուծումների վերաբերյալ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին ասաց, թե ոլորտի կառավարումը վատթարանում է։
-
16.06.2015|
15:14
Անցած ուրբաթ 100 մլն դոլար արժողությամբ արարողությամբ Բաքվի նորակառույց մարզադաշտում բացվեցին առաջին Եվրոպական խաղերը։ Սա Եվրոպական խաղերի առաջին տարին է, որը հյուրընկալելու համար մրցում էր միայն Ադրբեջանը, գրում է Vice կայքը։
-
16.06.2015|
15:12
ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Բալթյան երկրներում ու Արևելյան Եվրոպայում ծանր զինտեխնիկա տեղակայելը կարող է վատ հետևանքներ ունենալ։
-
16.06.2015|
15:11
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 9-10-ին Փարիզում, իր Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում:
-
16.06.2015|
15:11
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տվյալներով՝ Եվրոպայի աշխատող միգրանտները անցած տարի 109,4 միլիարդ դոլարի տրանսֆերտներ են փոխանցել իրենց երկրներ։ Այդ գումարի երկու երրորդն ուղարկվել է Ասիայի ու Աֆրիկայի երկրներ։