-
13.06.2015|
17:26
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ԱՄՀ-ն վարկեր կտրամադրի ՈՒկրաինային նույնիսկ, եթե երկիրը հայտարարի պարտքային պարտավորությունները կատարելու անհնարինության մասին:
-
13.06.2015|
17:24
Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը պատրաստվում է ամուսնանալ հեռուստաաստղ Սոֆյա Հելքվիսթի հետ՝ հայտնում է BBC-ն: Նա երրորդ գահաժառանգն է, իսկ նրա ընտրյալը նախկինում աշխատել է որպես մոդել, յոգայի հրահանգիչ և զբաղվել բարեգործությամբ:
-
13.06.2015|
17:23
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը Ստամբուլում Սուրբ Խաչի դպրեվանքի ավարտական միջոցառմանն է մասնակցել ու հայտարարել, որ հայերը հարյուրամյակներ շարունակ Թուրքիայի անբաժան մասնիկն են։
-
13.06.2015|
17:22
Եվրոպական խաղերի ընթացքում Հայաստանն առաջին հաղթանակն է գրանցել։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգի պայքարում Ռոման Ամոյանն իր առաջին մենամարտում 6:0 հաշվով հաղթել է պորտուգալացի Ժոաու Կարվալյուին, քառորդ եզրափակչի գոտեմարտում նա 0:9 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանին:
-
13.06.2015|
17:22
ԱՄՆ-ի իշխանությունները չեն մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումին (SPIEF 2015):
-
13.06.2015|
17:21
Հռոմի կաթոլիկ եկեղեցին կարող է վերանայել Սուրբ Զատիկը նշելու ամսաթվի հաշվարկի մեթոդը, որ բոլոր քրիստոնյաները Փրկչի Հարության տոնը նշեն միևնույն օրը՝ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
-
13.06.2015|
17:19
Ադրբեջանի խորհրդարանն առանց պատասխանի չի թողնի ուրբաթ օրը գերմանական Բունդեստագի ընդունած «Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության պահանջ» անվանումով բանաձևը` հայտարարել է Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովը՝ Բաքվում Եվրոպական խաղերի կապակցությամբ գտնվող ռուս խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
-
13.06.2015|
17:18
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել, հանդիպումը դռնփակ է եղել։
-
13.06.2015|
17:17
Բաքվում երեկ՝ Եվրոպական խաղերի բացման արարողության ժամանակ, ադրբեջանցի հանդիսատեսը, «Ֆրանս պրես»-ի բնորոշմամբ, թշնամաբար է ընդունել հայկական պատվիրակության մուտքը մարզադաշտ, սուլել է, բղավել ու թափահարել Ադրբեջանի դրոշը:
-
13.06.2015|
13:40
Հունիսի 12-ին և 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի երրորդ փուլը: Մրցանակային տեղերի համար պայքարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Իտալիայի և Ռուսաստանի մասնակիցները։