04.06.2015|
08:10
Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Զիկոն մտադիր է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու, Զեպ Բլատերի հրաժարականի հայտարարությունից հետո։ 62-ամյա Զիկոն այժմ Հնդկաստանի «Գոա» թիմի մարզիչն է, ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, թե պատճառ չկա հրաժարվել նման փորձից։