-
21.05.2015|
11:28
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Արտաշատի քաղաքապետի պաշտոնում իր որդու թեկնածության առաջադրման հարցին:
-
21.05.2015|
11:28
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն կանչվել է երկրի ԱԳՆ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ մայիսի 17-19-ին Ֆրանսիա կատարած այցի առնչությամբ:
-
21.05.2015|
11:27
«ԱՄՆ-ը, լինելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ, ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութան:
-
21.05.2015|
11:26
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ ներառյալ իրավապաշտպաններին և մյուս ակտիվիստներին՝ հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում:
-
21.05.2015|
11:25
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել ԵՄ խորհրդին ուղղված առաջարկությանը՝ թույլ տալու բանակցություններ սկսել Հայաստանի և Եվրամիության միջև Շրջանակային համաձայնագրի շուրջ՝ ասված է ԵՄ պաշտոնական հաղորդագրությունում:
-
21.05.2015|
11:24
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին՝ տեղեկացրել է նրա օգնական Ալի Հասանովը:
-
21.05.2015|
11:23
Ճապոնիայի իշխանությունները ենթադրում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ճապոնիա՝ լուծում տալու Կուրիլյան կղզիների շուրջ վեճին։
-
21.05.2015|
11:22
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 21-ին աշխատանքային այցով մեկնեց Լատվիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին, նախատեսվում են նաև Սերժ Սարգսյանի երկկողմ հանդիպումներ:
-
20.05.2015|
15:39
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգին:
-
20.05.2015|
14:45
Քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի անդամ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի առաջարկը`որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ, դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել: