-
20.05.2015|
12:49
Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշման համար Թուրքիան ամենից շատ նեղացած է Վատիկանից և Գերմանիայից: «Hürriyet Daily News» պարբերականում գրել է թուրք վերլուծաբան Բարչին Յինանչը:
-
20.05.2015|
12:48
Եվրահանձնաժողովը եկող շաբաթ օրենսդրական առաջարկներ կանի ԵՄ անդամ երկրների միջև փախստականների տեղափոխության հարցով՝ հայտնել է միգրացիայի և ներքին քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն։
-
20.05.2015|
12:47
Եվրահանձնաժողովն ընդունել է Եվրամիության բանակցային խմբին Հայաստանի հետ շրջանակային նոր համաձայնության շուրջ բանակցությունների համար նոր մանդատ տրամադրելու առաջարկը։
-
20.05.2015|
12:47
Ռիգայի գագաթնաժողովը կհստակեցնի, որ Եվրամիությունը ներառական քաղաքականության հետ մեկտեղ տարբերակված մոտեցում է ցուցաբերելու Արևելյան գործընկերության 6 երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ՝ մայիսի 19-ին հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան մի պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ։
-
20.05.2015|
12:46
ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը «The Parliament Magazine»-ում գրել է. «Շատերի համար Եվրամիության սահմաններից դեպի արևելք տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի միասնականության և վճռականության փորձարկում են:
-
20.05.2015|
12:45
Պաբլո Պիկասոյի թոռնուհին մանկական տխուր հուշերի պատճառով վաճառում է Կաննում նկարչի վիլլան և 126 կերամիկական աշխատանքները։
-
20.05.2015|
12:44
Թուրքական իշխանությունները երկրի արևելյան նահանգներում զարգացման ծրագիր են ներկայացրել, որով նախատեսվում է զբոսաշրջության խթանման համար վերականգնել մշակութային կոթողներ և նոր ռազմավարություն մշակել։
-
20.05.2015|
12:43
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց, որ մայիսի վերջին տեղի կունենան խորհրդարանական լսումներ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցով, ԱԺ կգան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
-
20.05.2015|
12:42
ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը դիմել է ԵՄ խորհրդին՝ Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատի համար:
-
20.05.2015|
12:03
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեց «Եվրատեսիլ- 2015» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ելույթ ունեցավ երկրորդ համարի ներքո՝ ներկայացնելով «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը: