-
15.05.2015|
12:00
Թբիլիսիում մայիսի 14-ին Վրաստանին օգնության հատկացման մասին ֆինանսական երկու համաձայնագիր են ստորագրել Եվրոպական և եվրատլանտյան հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն ու Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերի տնօրինության ղեկավար Ժերար Շուման Հիցլերը:
-
15.05.2015|
11:59
Անկարան նպատակ ունի պաշտպանական նշանակության արտադրանքը փոխարինել հայրենական արտադրությամբ և մեծացնել արտահանման ծավալները՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը։
-
15.05.2015|
11:58
Եվրոպական տարածքը բախվում է սոցիալական և ժողովրդագրական մարտահրավերների հետ, որոնք հնարավոր է հաղթահարել միայն, եթե մենք կոնսոլիդացնենք եվրոպական բարձրագույն կրթության համաեվրոպական կառուցվածքը՝ Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարների գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում Երևանյան կոմյունիկեի քննարկման ժամանակ հայտարարեց Կիպրոսի պատվիրակության ղեկավար Էգլի Պանտելակիսը։
-
15.05.2015|
11:57
ԵՄ մշակույթի, կրթության, երիտասարդության և քաղաքացիության հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչը նշել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի Երևանյան կոմյունիկեի բովանդակության 3 առաջնահերթությունները Երևանում Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ժամանակ:
-
15.05.2015|
11:56
Եվրամիության մասին իր ելույթներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պոպուլիզմ է դրսևորում՝ Polskie Radio 24-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի թուրքագետ և կովկասագետ Կոնրադ Զաշտովտը՝ մեկնաբանելով հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
-
15.05.2015|
11:56
Եվրոպան հույս ուներ, որ Թուրքիան աշխարհամասին կօգնի հրաժարվել ռուսական վառելիքից, սակայն Անկարան այլ պլաններ ունի՝ գրում է Foreign Policy-ը, հոդվածը վերնագրված է «Թուրքիայի անիմաստ գազային խաղը»։
-
15.05.2015|
11:55
Շարունակելով ԱՄՆ-ի Արևելյան թեմ հովվապետական այցը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Ֆիլադելֆիա:
-
15.05.2015|
11:54
Կանադայի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ ևս մեկ անգամ պաշտպանելով 44-րդ որոշումը, որը առաջին անգամ հաստատվել էր 2002-ին՝ գրում է հայ-կանադական Horizon Weekly պարբերականը։
-
15.05.2015|
11:54
Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը սկսել են բանակցություններ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ՝ ասել է ԵԱՏՄ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
-
15.05.2015|
11:53
ԱԺ պատգամավորները պնդում են, որ դատախազությունը պետք է ստուգումներ սկսի ՀԷՑ-ում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի շտապում հիմնավոր համարել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԷՑ-ի հայտը։