-
13.05.2015|
17:56
Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հարցերով հրեական կոալիցիան քննադատել է վերջերս Երուսաղեմի հայ հոգևորականության դեմ իրականացված ծայրահեղականության ու ատելության դրսևորումները, հայտնում է asbarez.com-ը։
-
13.05.2015|
17:55
«Ասբարեզ» պարբերականի կայքի արևմտահայերեն էջը՝ «Aleppo» ոչ կառավարական կազմակերպությանը հղումով, տեղեկացնում է, որ վերջին օրերին Հալեպում ստեղծված օրհասական վիճակի պատճառով բազմաթիվ հալեպահայեր դիմել են «Հալեպ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ դեպի Հայաստան տոմս գնելու համար օգնության խնդրանքով։
-
13.05.2015|
17:53
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Բուքինգհեմյան պալատի այգում` բաց երկնքի տակ, տեղի ունեցած ընդունելության ժամանակ հյուրերից մեկին` Սյուզան Փոլաքին, ասել է, որ ինքն անչափ երջանիկ է ընտանիքում ևս մի աղջկա ծնվելով: Նա արդեն այցելել է նորածին արքայադստերը: Էլիզաբեթ 2-րդն ունի 5 ծոռ։
-
13.05.2015|
17:52
Լազուրե ափին այսօր բացվում է Կաննի կինոփառատոնը: Այս տարի 1987-ից հետո առաջին անգամ փառատոնը կբացվի կին ռեժիսորի ֆիլմով, որ կոչվում է «Գլուխը բարձր պահած», ռեժիսորն է Էմանուել Բերկոն:
-
13.05.2015|
17:51
Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտնել է, որ մտադիր է 10 մլրդ դոլարի ներդրում անել թուրքական Petkim նավթաքիմիական ընկերությունում 7-8 տարվա ընթացքում:
-
13.05.2015|
17:48
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վաշինգտոնում իր հանդիպման արդյունքները:
-
13.05.2015|
17:47
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սոչիում երեկ տեղի ունեցած 4-ժամյա հանդիպումից հետո հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության բոլոր կողմերը պետք է դադարեցնեն հրադադարի խախտումները, և եթե խաղաղության համաձայնագիրը ամբողջությամբ կատարվի, Արևմուտքը հնարավոր է մեղմացնի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները։
-
13.05.2015|
17:46
ՌԴ ԱԳՆ-ն փոխանցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից. «Լավրովը շեշտել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում ներկայիս ճգնաժամը մեր մեղքով չէ:
-
13.05.2015|
16:00
«Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն գիտեք, 2015թ. մայիսի 4-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի կողմից ապօրինաբար ձերբակալվել եմ, իբր թե Կարո Կարապետյանի սպանության նախապատրաստությանը մասնակցություն ունենալու կասկածանքով:
-
13.05.2015|
14:49
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճի վերանորոգման ու վերազինման աշխատանքները հավանաբար կսկսվեն ամռան ամիսներին և կտևեն չորս ամսից ոչ պակաս: Ինչը չի նշանակում, թե սունդուկյանցիները գնալու են արձակուրդի: