-
11.05.2015|
13:40
Հուլիսի 23-26-ին Հայաստանում կկազմակերպվի լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի արևելյան երկրների առաջնություն։ Հայաստանի լողափնյա վոլեյբոլի ազգային հավաքականի մարզիչ Գրիգորի Ամբարյանը նշում է, որ սա ՀՀ անկախությունից հետո աննախադեպ երևույթ է այս մարզաձևում։
-
11.05.2015|
12:52
Ստամբուլի Բաշաքշեհիր գավառում սիրիացի փախստականների և բնակչության բախումներ են եղել։ Մի երեխա դանակի հարվածներից վնասվածքներ է ստացել։
-
11.05.2015|
12:51
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 10-ի երեկոյան 1-օրյա այցով ժամանել է Կուբա` նախագահ Ռաուլ Կաստրոյին հանդիպելու նպատակով:
-
11.05.2015|
12:51
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Գերմանիա է մեկնել այնտեղ բնակվող թուրքերին երկրի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քարոզչության համար։
-
11.05.2015|
12:50
Մոսկվա այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ղրիմի անեքսիան և ռազմական գործողություններն ՈՒկրաինայի արևելքում սպառնալիք են եվրոպական խաղաղությանն ու կայունությանը:
-
11.05.2015|
12:49
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարող է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության օրինակով Թուրքիային Հայոց ցեղասպանության տարիներին բռնազավթված եկեղեցական սեփականության վերադարձման հայց ներկայացնել՝ «Ամերիկայի ձայն»-ին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
-
11.05.2015|
12:48
Լեհաստանը չկարողացավ նախագահ ընտրել, երկրորդ փուլ են դուրս եկել «Իրավունք և արդարություն» ազգայնական կուսակցության նախագահ Անջեյ Դուդան և գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
-
11.05.2015|
12:47
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում պայմանավորվել են հանդիպել:
-
11.05.2015|
12:47
Մոնակոյի իշխան Ալբերտը և իշխանուհի Շառլինը մկրտել են իրենց 5-ամսական երկվորյակներին:
-
11.05.2015|
12:46
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը Սաուդյան Արաբիայի ագրեսիան Եմենի նկատմամբ ցեղասպանության ակտ է անվանել՝ հաղորդում է ԻՐՆԱ իրանական գործակալությունը: