-
08.05.2015|
15:00
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է Բորիս Վասիլևի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» հերոսական դրաման: Բեմադրիչը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Գասպարյանն է: Բեմում երիտասարդ դերասաններն են:
-
08.05.2015|
12:41
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի կառավարության միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ստորագրմանը:
-
08.05.2015|
12:38
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում էկզիտ պոլի տվյալներով՝ հաղթում են Տորիները: Պահպանողականները ստացել են 316 մանդատ, լեյբորիստները՝ 239:
-
08.05.2015|
12:38
Ֆուտբոլի արքա Պելեն նորից հայտնվել է Սան Պաուլուի Ալբերտ Էյնշտեյնի անվան կլինիկայում: Նրան վիրահատել են՝ կանխելու միզուղիների վարակը: Առայժմ դուրսգրման մասին չի հաղորդվում:
-
08.05.2015|
12:37
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է ռուսաստանցիներին Հաղթանակի օրվա առիթով: Նրա շնորհավորանքները փոխանցել է Ռուսաստանի գծով գլխավոր խորհրդական Սելեստա ՈՒոալանդերը:
-
08.05.2015|
12:36
Ռոսկոսմոսը հաղորդում է, որ «Պրոգրես М-27М» փոխադրանավը Խաղաղ օվկանոսի վրա այրվել է Մոսկվայի ժամանակով 05:04-ին:
-
08.05.2015|
12:34
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը մասնակցել է Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին՝ ինչպես գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
-
08.05.2015|
12:33
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Երևանը 2015-ի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին:
-
08.05.2015|
10:48
Կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը, մրցեցին «Փյունիկն» ու «Միկան»: Առավել հաջողակ են եղել փյունիկցիները, ովքեր էլ հաղթել են 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ է դարձել Ռազմիկ Հակոբյանը:
-
08.05.2015|
10:47
Մայիսի 2-ին կայացած Ֆլոյդ Մեյվեզեր-Մենի Պակեաո մրցամարտի մասին, որն ավարտվել է ամերիկացու հաղթանակով, մենք արդեն տեղեկացրել ենք ընթերցողին: