-
07.05.2015|
13:21
ԱԺ-ն վավերացրել է Վրաստանի հետ սահմանին նոր կամրջի (Բարեկամության կամուրջ) շինարարության մասին համաձայնագիրը, որ Վրաստանի հետ կնքվել է 2014 թվականի դեկտեմբերի 24-ին:
-
07.05.2015|
13:20
Թուրքական Kocaeli պարբերականի լրագրող Ջազըմ Գյուրբուզն իր «Մի ադրբեջանցու դեմքին հայելի պահել» հրապարակման մեջ պատմել է ֆեյսբուքում իր և Էլնուր Զեյնալթուրք անունով ադրբեջանցու խոսակցությունը։
-
07.05.2015|
13:19
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ:
-
07.05.2015|
13:18
«Մեծ հաղթանակ, նվաճված միասնությամբ» խորագրով ցուցահանդես է բացվել Տուրիզմի հայկական ինստիտուտում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակին: Բացմանը հրավիրված էին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանատների ներկայացուցիչները, հիմնական զեկուցողը Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն էր:
-
07.05.2015|
13:17
«Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում և շնորհակալություն հայտնել՝ «օրինակ լինելու» համար՝ տեղեկացրել է IsraeliDaily լրատվակայքը:
-
07.05.2015|
13:14
ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության փորձի կասկածանքով ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի նկատմամբ կատարվել են քննչական գործողություններ, վկաների հետ առերեսումներ՝ ասել է ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, որ մեկուսարանում հանդիպել է Գոհար Ենոքյանին:
-
07.05.2015|
13:14
Բուռն քննարկումներից հետո երեկ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության առաջարկած օրենքների նախագծերի փաթեթը:
-
07.05.2015|
13:13
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել` գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը «Թվիթերի» իր միկրոբլոգում։
-
07.05.2015|
12:04
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի հաջորդ համերգը, որը տեղի կունենա Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում՝ մայիսի 26-ին:
-
06.05.2015|
20:46
Մոսկվան հույս ունի, որ Եվրամիությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի ԵԱՏՄ գործադիր կառույցների հետ աշխատանքային կապեր հաստատելու համար՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում։