-
05.05.2015|
17:47
Հուլիսին կհրավիրվի Ցեղասպանագետների միջազգային ընկերության 12-րդ կոնֆերանսը՝ մայիսի 4-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ 2 տարին մեկ այդ ընկերությունը կոնֆերանսներ է անցկացնում աշխարհի տարբեր մասերում։
-
05.05.2015|
17:46
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կարծում է, որ 1915 թ. ողբերգական իրադարձությունները հիշելը պետք է ամրապնդի ապագայում նման գազանությունները կանխելու կոլեկտիվ ձգտումը՝ ճեպազրույցում հայտարարել է նրա մամուլի քարտուղար Ստեփան Դյուժարիկը։
-
05.05.2015|
17:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այցելելու է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա հանդիսավոր արարողություններին և հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
-
05.05.2015|
17:43
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Նա հանդիպումներ կունենա Սենատում, նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ, դեսպան Ջեյմս ՈՒոռլիքի հետ:
-
05.05.2015|
17:41
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շարունակում է մնալ դեմոկրատական կուսակցությունից 2016-ի նախագահական ընտրությունների ցանկալի թեկնածուն:
-
05.05.2015|
17:41
Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Վաշինգտոն` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին:
-
05.05.2015|
17:39
ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովում ներկայացված են հինգ քաղաքական ուժեր, որ ընտրություններում հաղթահարել են նվազագույն՝ 5 տոկոսի շեմը:
-
05.05.2015|
17:38
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին պաշտոնական այցով մեկնել է Սաուդյան Արաբիա և Ֆրանսիա՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկման նպատակով:
-
05.05.2015|
17:37
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ելույթ է ունեցել Զարգացման ասիական բանկի 48-րդ տարեկան ժողովում և ճառի զգալի մասը նվիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին։
-
05.05.2015|
17:00
«Այն, ինչ դուք անում եք, անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով կառավարության ներկայացրած «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին: