-
21.04.2015|
11:34
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ, պաշտպանական ու ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու խորացման հարցեր:
-
21.04.2015|
11:33
Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է օգտագործել ցեղասպանություն բառը օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը հիշատակող բանաձևում, կառավարությունը հայտարարել է, որ սատարում է կառավարող կուսակցությունների նախագծին՝ փոխանցում է Associated Press-ը:
-
21.04.2015|
11:31
Պաշտոնական Օսլոն Մոսկվայից պահանջել է պարզաբանել, թե ինչու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում գտնվող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այցելել Նորվեգիային պատկանող Շպիցբերգեն կղզի։
-
21.04.2015|
11:30
ԵՄ արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում քննարկելու են անօրինական միգրացիայի հետևանքով առաջացած խնդիրները։
-
21.04.2015|
11:29
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով Հայաստան է ժամանել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին սրբություն Թևադրոս Երկրորդը:
-
21.04.2015|
11:20
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունում առավել հաջողակ են եղել հյուրերը: Չափազանց գոլառատ հանդիպում է արձանագրվել «Բանանց»-«Շիրակ» դիմակայությունում, որտեղ գյումրեցիները դարձել են վեց գոլի հեղինակ:
-
21.04.2015|
11:19
Թբիլիսիում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ընդհանուր առմամբ այն վատ չպիտի համարել Հայաստանի ընտրանու համար, որի ակտիվում է երկու ոսկե, չորսական արծաթե ու բրոնզե մեդալ:
-
21.04.2015|
11:18
Ներքին առաջնությունում «Բավարիան» փորձեց մաքրել Չեմպիոնների լիգայում կրած պարտության ամոթի մուրը, իսպանական եռյակը կարծես իրար մեջ վերջնականապես որոշել է ամեն ինչ, «Չելսին» չափազանց սկզբունքային պայքարում «կոտրեց» «Մանչեստր Յունայթեդին» ու չեմպիոնության համար պայքարում դժվար թե որևէ մեկի նկատմամբ զիջող լինի, սկուդետոյում բացարձակապես պրոբլեմ չունի «Յուվենտուսը», իսկ ֆրանսիական դիվիզիոնում կենացները գնալով քաղցրանում են:
-
21.04.2015|
11:15
«Հակահամաճարակային արշավախումբ» ՍՊԸ-ն սանհիգիենիկ աշխատանքները իրականացնում է կարճ ժամանակահատվածում և պատշաճ մակարդակով։
-
21.04.2015|
11:12
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ. Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի դիմաց տեղադրվեց բանաստեղծ Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան) բրոնզաձույլ կիսանդրին (քանդակագործ` Տիգրան Արզումանյան, ճարտարապետ` Հայկ Ասատրյան)։