44-օրյա պատերազմում Հադրութի Վանք գյուղում շրջափակման մեջ մնացած զինվորներին ոչ ոք այդպես էլ օգնության չհասավ. ոչ խոստացված հատուկջոկատայինները եկան, ոչ էլ հրամանատարները...
Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է։ Մեր նախնիների համար այս օրը երբեք չի սահմանափակվել սոսկ կենցաղային ավանդույթներով կամ ծիսական արարողություններով...
«Բարեկիրթ» ԱԺ-ի անդին քաղաքական բանտարկյալներն են, որոնց իշխանությունը տարաբնույթ հոդվածների տակ է մտցնում, քննչականներ, դատախազություններ, դատարաններ ու բերդեր «ուղեկցում», խլում ունեցվածքը, ճնշումների և հոգեբանական հարձակումների ենթարկում...
Երբ լսեցի Փաշինյանի ծաղրական մեկնաբանությունները այն կանխատեսումների վերաբերյալ, թե երկիրը գլորվում է դեպի անդունդ , իսկ Հայաստանի շուրջ իրավիճակը զարգանում է ամենավտանգավոր սցենարով, ինձ մոտ անհանգստացնող դեժավյուի զգացում առաջացավ...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...