Ընտրությունների ժամանակ ստեղծվել էր «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, և դա տրամաբանական էր, քանի որ Հայաստանում հսկայական շերտ կար, որն, ունենալով Հայաստանի արդի քաղաքական հիշողությունը, դժվարանում էր որևէ մեկին վստահել...
Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ...
Ֆրանսիայի մարշալ Ֆիլիպ Պետենի (Philippe Pétain) գլխավորած Վիշիի վարչակարգի (1940–1944 թթ.) կոլաբորացիոնիստական քաղաքականությունը պատմության մեջ համագործակցության ամենահայտնի օրինակներից է...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...