Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից փոփոխվող աշխարհակարգի բնորոշ գծերից մեկը։ Բավական է միայն ուշադրություն դարձնել երեք հակամարտությունների, որոնք ներկայումս գտնվում են համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում...
Մինչ «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են հեքիաթներ պատմել Ադրբեջանի հետ գոյություն չունեցող «խաղաղության» մասին, պահանջելով Ալիևի համար Սահմանադրություն փոխել, զուգահեռ իրականության մեջ շարունակվում է Հայաստանի Հանրապետության դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից...
Վերջին ժամանակահատվածի ամենապոպուլյար արտահայտությունը հայ հասարակության շրջանում հնչում է այսպես․ «Սրանք (այսինքն՝ փաշինյանական վերնախավի տարբեր ներկայացուցիչները) մեզ լրիվ գժի տեղ են դրե՞լ»։ Ինչո՞ւ են մարդիկ այդքան կտրուկ արձագանքում...
Աշխարհաքաղաքական տուրբուլենտության առանցքային պատճառներն իրականում ավելի խորքային են, քան պատկերվում է մամուլում. նույնը վերաբերում է նաև հանգուցալուծմանը, որը նույնպես մարդկանց կողմից ոչ միանշանակ է ընկալվում...
Երբ քաղաքական օրակարգում հանկարծ հայտնվում է մայրենի լեզուն «պաշտպանելու» թեման, առաջին հարցը, որ պետք է տալ, հետևյալն է. իսկ ո՞վ էր հարձակվել հայոց լեզվի վրա...
Նախօրեին Փաշինյանն ԱԺ ամբիոնից բավական ուշագրավ հայտարարություն արեց։ Խոսելով սահմանադրական փոփոխությունների և ընդդիմության դիրքորոշման մասին՝ նա հայտարարեց, որ «ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում է գեներացվելու, և կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը»...
Հանրապետականները, մեծ հավանականությամբ, կզիջեն իրենց ունեցած մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում այնքան բարդ իրավիճակ է, որ ձայների տարբերությունը կարող է լինել ընդամենը 1-2 ձայն...
Մի երկիր, որի ընդերքում թաքնված են հարստություններ, որոնց կարիքն ունի ամբողջ ժամանակակից աշխարհը։ Առանց այդ հարստությունների դժվար կլիներ պատկերացնել սմարթֆոնները, էլեկտրամոբիլները, համակարգիչները և նույնիսկ արհեստական բանականության զարգացման համար անհրաժեշտ տեխնոլոգիաները...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...