Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Ինչու՞ են ԵՊՀ-ում մազեր աճեցնում

Ինչու՞ են ԵՊՀ-ում մազեր աճեցնում
09.02.2026 | 12:45

Սկսեմ ամենասկզբից:

Ուրեմն, պարզվում է, որ ԵՊՀ-ն 2023 թվականին 95.6 միլիոն դրամ շահույթ է ունեցել, իսկ 2024-ին` 450.2 միլիոն դրամ վնաս։ Միայն մեկ տարվա շահույթի բացասական սալդոն կազմել է (95.6+450.2) 545.8 միլիոն դրամ կամ շուրջ 1.5 միլիոն դոլար:

Ենթադրաբար` 2025 թվականն ավելի վնասաբեր է եղել ԵՊՀ-ի համար:

Ինչու՞ է ԵՊՀ-ն «տակ տալիս»: Պատճառները շատ են: Դրանցից մեկն իրավական անգրագիտությունն է: ԵՊՀ-ում, առանց լուրջ իրավական հիմնավորման, ենթադրաբար` ինչ-որ անձանց քմահաճույքից ելնելով, «հերթով, կարգով, շարքով» ազատվում են «անցանկալի» աշխատակիցներից: Վերջիններս դատարան են դիմում: Դատարաններն էլ «հերթով, կարգով, շարքով» բավարարում են ԵՊՀ-ի աշխատակիցների հայցադիմումները և ԵՊՀ-ն ստիպված է վճարել նրանց հարկադիր պարապուրդը, աշխատանքի չվերականգնելու համար և չվճարած աշխատավարձի 0.15%-ի չափով տուգանքները, պետական տուրքերը, փաստաբանական ծախսը: Վերջերս աշխատանքից ազատելու և դատարան դիմելու դեպքերը կրում են զանգվածային բնույթ: Ավելին` ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն «պատվի և արժանապատվության» վերականգնման պահանջով հայցեր է ներկայացնում դատարան, սրանից-նրանից մեծ գումարներ է պահանջում: Վերջինս յուրաքանչյուր հայցադիմումի համար պետական տուրք է վճարում: Ընդ որում, որքան շատ գումար է պահանջում, այդքան շատ տուրք է վճարում:

Ինչպես արդեն ասացի, հիմնականում ԵՊՀ-ն դատարաններում պարտվում է, հետևաբար` ամեն ինչի համար վճարում է:

Եվ այսպես, ԵՊՀ-ի շահույթի բացասական սալդոյի զգալի մասն իրավական անգրագիտության արդյունք է:

ԵՊՀ-ում կա «Իրավաբանական ծառայություն», որտեղ կան զգալի թվով աշխատակիցներ և ղեկավար: Վերջիններիս մասնագիտական կարողությունների վերաբերյալ կարելի է պատկերացում կազմել միայն մեկ օրինակով: Ուրեմն, դատարանի օրինական ուժի մեջ մտած Վճռի «պարզաբանման» համար, ԵՊՀ-ի իրավաբանների խորհրդով, ԵՊՀ-ի հաշվապահը դիմել էր ... Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: No comment !!!

Ինչևէ: ԵՊՀ-ն շարունակում է պարտվել դատարաններում, հետևաբար` տարի առ տարի մեծանում է շահույթի բացասական սալդոն: Ո՞վ է պատասխան տալու: ԵՊՀ-ի իրավաբաննե՞րը: Կարծում եմ` պատասխան չտալու համար վերջիններս պետք է պլաստիկ վիրաբույժների օգնությանը դիմեն: Ի դեպ, գործընթացը սկսվել է. նրանցից մեկը մազերի տրանսպլանտացիա է իրականացրել: Մնացին մնացածները:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ