Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

«Ես ձեզ խաղաղություն եմ բերել»

«Ես ձեզ խաղաղություն եմ բերել»
29.03.2024 | 11:57

1938թ․ Հիտլերը, սպառնալով պատերազմով, պահանջում էր իրեն հանձնել Չեխոսլովակիայի հողերը՝ Սուդետի մարզը։ Սեպտեմբերի 30-ին եվրոպական գերտերությունները ստորագրեցին Մյունխենյան համաձայնագիրը՝ բավարարելով Գերմանիայի պահանջը։

Վերադառնալով Լոնդոն՝ վարչապետ Նևիլ Չեմբեռլենը, ով հայտնի էր իր «խաղաղեցման քաղաքականությամբ», հուզված դիմեց հայրենակիցներին․ «Ես ձեզ խաղաղություն եմ բերել»։

Հաջորդ օրը գերմանական զորքերը մտան Չեխոսլովակիա, իսկ չանցած մեկ տարի՝ 1939թ․ սեպտեմբերի 1-ին, Գերմանիան սկսեց Երկորդ համաշխարհային պատերազմը։

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 6251

Մեկնաբանություններ