Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Եթե ընտրանին չկա կամ վերացված է, կառավարման համակարգը քայքայվում կամ վերածվում է բռնապետության

Եթե ընտրանին չկա կամ վերացված է, կառավարման համակարգը քայքայվում կամ վերածվում է բռնապետության
08.08.2026 | 14:18

Ներկայացնում եմ իմ մոտեցումները ընտրանու վերաբերյալ

Երբ ընտրանին մնում է մարդու հույսին, թեկուզ իշխանավորի, երկրի թագավորի կամ մեկ այլ կարող մարդու, այն կտրվում է աստվածային իրողություններից ու սկսում է սպասարկել մարդածին սահմանափակ գաղափարներ, ինչն էլ մարդածին վարդապետությունն է և ոչ ավելին։ Ի՞նչ աղետների է հանգեցնում այս սահմանափակումը։ Նախ ասեմ, որ այս երևույթը հոգևոր իմաստով նշանակում է աշխարհի իշխանի իշխանության ընդունում, ինչը նշանակում է գտնվել գերեվարված ու ազատությունից զրկված վիճակում։ Այս սահմանափակված իրավիճակը միշտ էլ եղել է, բայց ավելի ցայտուն սկսեց դրսևորվել տասնիններորդ դարի վերջին-քսաներորդ դարի սկզբներին, երբ տեղի էին ունենում մարդու թվացյալ ազատագրման գործընթացներ` անտեսելով իրական ընտրանու դիրքորոշումները ազատ մարդու զարգացման գործում։ Ցավոք, դրա հետևանքով փոխվեցին իրական հերոսների կերպարները. դրանք իրենց տեղը զիջեցին մի շարք հակահերոս բռնապետերի` մեկը մյուսից դաժան, հակամարդկային ու հակաաստվածային կառավարիչների։ Դրա հետևանքը մարդկային ահռելի ողբերգական կորուստները եղան, որոնք, ցավոք, գուցե տարբեր մասշտաբներով, շարունակվում են մինչև օրս։ Այս խարխլված ու աղետաբեր համակարգից առաջացավ այսօրվա կեղծ ազատության ու կեղծ մարդու իրավունքների ջատագովությունը, միա'յն ջատագովությունը։

Այսպիսով, ընտրանու և դրա զարգացմանը տանող բանաձևերի անտեսումը հանգեցրեց այս քաոսային վիճակին` գլխիվայր շուռ տալով հազարամյակների ծանր պայքարի գնով մարդկության ձեռք բերած ազատական ու քաղաքակրթական արժեքները։

Փաստորեն, եթե ընտրանին չկա կամ վերացված է, համակարգերի կայունությունը խախտվում է, և հաճախ բոլոր կառավարման համակարգերը քայքայվում կամ վերածվում են բռնապետության` բերելով մեծ աղետներ։

Շարունակելի

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ