ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կոմիտասը որևէ հրաշքով որ հետ գար, էլի չէր ցնդելու՞

Կոմիտասը որևէ հրաշքով որ հետ գար, էլի չէր ցնդելու՞
25.05.2025 | 11:15

Ամենաայլանդակ երևույթն այն չի, որ նիկոլն ալիևի և էրդոհանի «жостик»-ն էր, ըստ տպավորության, այլ այն, որ դեռ հասարակության մեջ դրան պաշտողներ կան: Իսկ իշխանություն կոչվող հակապետական ծնունդները շարունակում են մեր Պետության առաջնորդ համարել էդ ոչ մի բանին:

Հլը էդ էլ հեչ, պետական անվտանգության ողջ համակարգը ենթարկվում ու պահպանում է դրան:

Դե հիմա ասեք` Կոմիտասը որևէ հրաշքով որ հետ գար, էլի չէր ցնդելու՞...

Արա՛, ա՜յ «հասարակ ու թույն», բա չեք մտածու՞մ, որ դեռ վերևի կյանք կա, ընդեղ ձեր նման ան՜ն՜ն՜ն՜ասունների համար անձնազոհված, երկնային իրական առաջնորդ հոգիներ կան, բա ի՞նչ եք անելու:

Չնայած, չեմ կարծում, թե երկինքը ձեր կարիքն ունի, որ հլը տղեքին էլ տեսնեք:

Դավիթ ԱՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 11783

Մեկնաբանություններ