Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Պարզվում է՝ Հայաստանի ընձառյուծները «կուսակրոնությունից» զրկվել են ու դեռ մի բան էլ բազմանում են

Պարզվում է՝ Հայաստանի ընձառյուծները «կուսակրոնությունից» զրկվել են ու դեռ մի բան էլ բազմանում են
26.07.2025 | 12:18

Փաշինյանն իր տգիտությամբ Ալթայում անցկացվող բնապահպանական համաժողովին փայլատակել է, ասելով, թե Հայաստանում բազմանում են ընձառյուծները։

Հայաստանում կան, բայց չեն բազմանում ընձառյուծները։

Բացի այդ, այն կազմակերպությունը, որի մասին նշել է Փաշինյանը, Ռուսաստանում արգելված է։

Եվ այսպես, Փաշինյանի տեքստում ասվում է․«Կարևորելով կենսաբազմազանության պահպանումը՝ Հայաստանն իրականացնում է վայրի կենդանիների պոպուլյացիաների վերականգնման ծրագրեր:

2002 թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի վերականգնման ծրագիրը տալիս է զգալի արդյունքներ:

Արդեն իսկ արձանագրվել է այս կենդանատեսակի մշտական բնակությունը և ձագերի բազմացումը Հայաստանում»:

Էս մարդը ոնց Դուբայն էր անվանում Էմիրաթների մայրաքաղաք, էնպես էլ ընձառյուծին նապաստակ է պատկերացնում ու կրկնում ինչ-որ մեկի կողմից սխալ գրված տեքստը։

Էգ ընձառյուծները Հայաստանի տարածքում չեն նկատվել, իսկ ըստ վերջին ուսումնասիրությունների, որոնք լիարժեք, չեն պատերազմից հետո ՀՀ -ի տարածքում 5-10 առանձնյակ կարող են լինել։

Այն էլ՝ որձ։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8732

Մեկնաբանություններ