ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղոթարան

Աղոթարան
06.03.2026 | 22:00
Տե՛ր,
պահպանի՛ր մեր ընտանիքը՝
Քո Սուրբ Խաչի նշանով,
Քո հրեշտակների պաշտպանությամբ,
Քո սիրո անսպառ շնորհով։
Տե՛ր,
օրհնի՛ր մեր ընտանիքի ամեն անդամին՝
արարող հոր ձեռքը՝ քո զորությամբ,
սրտով լուռ աղոթող մոր հոգին՝ Քո մխիթարությամբ, խաղացող մանուկների մաքրությունը՝ Քո հրեշտակների պահպանությամբ։
Թող չարի ոտքը չմտնի մեր շեմից ներս։
Քո անվան համար թող ապրի մեր ընտանիքը,
քո սիրո մեջ թող ամրանա մեր միությունը,
քո ողորմությամբ թող մաքրվի մեր սիրտը,
և քո լույսով թող բացվի մեր ամեն օրը՝
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչի» ՖԲ էջից
Դիտվել է՝ 3460

Մեկնաբանություններ