Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ճշմարիտ հեզություն

Ճշմարիտ հեզություն
02.10.2026 | 00:02

Հոկտեմբերի 2

Հեշտ է առաջնորդել ձեզ, երբ դուք հլու֊հնազանդ ենթարկվում եք Իմ կամքին։ Կյանքի ցավերն ու դժվարությունները գալիս են միայն այն ժամանակ, երբ դուք (կամ նրանք, ում համար դուք հոգ եք տանում) կամենում եք ընթանալ ձեր ընտրած ճանապարհով և չեք անսում մեղմ սեղմումին Իմ ձեռքի։
Բայց մեծ ուրախություն կա Իմ կամքը կամենալու մեջ։ Հաճույքով կատարեք կամեցումն այդ կամքի։
Ես ասացի՝ հեզերը պիտի ժառանգեն երկիրը։
Այդ նշանակում է՝ հեզերը պիտի կառավարեն ուրիշներին և այս առանձնաշնորհ վիճակը արդյունքն է համակերպվող կամքի։
Հեզ լինել արդեն իսկ նշանակում է համակերպվել Աստծո կամքին։
ՈՒստի ապրիր, համակերպվիր ու հաղթիր։
Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ