Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Երկրի հակառակ կողմում» ամեն ինչ հնարավոր է

«Երկրի հակառակ կողմում» ամեն ինչ հնարավոր է
03.10.2026 | 15:01

Դուք պատկերացնու՞մ եք, թե ի՜նչ հուժկու աղմուկ ու վայնասուն բարձրացրած կլինեին ճիվաղներն ամբողջ աշխարհում, բրյուսելներից, պրահաներից մինչև քաղաքամայր Երևան, եթե Շաքի գյուղ մտած տականքը «հյուսիսային արջի» բանակից լիներ։ Իսկ հիմա նրան թաքուն սիրում են։ Նա թուրք է, մեր խաղաղության երաշխավոր բանակից է։ Մեր հարևան թուրքն է։ Մեզ բենզին է տալիս, մեզ այնքան շատ է սիրում, որ չի հարձակվում մեզ վրա։ Չի կռացնում ֆիզիկապես, հոգեպես է կռացնում։ Բա՛։

Իրականում, «իրական Հայաստանում» ամեն ինչ հնարավոր է։ Օրինակ, կարող են հերոս Հայուհուն մեղադրել սառը զենք կրելու մեջ։ Երաշխավոր բանակի ներկայացուցչի վրա անպատեհ հարձակվելու մեջ։ Բնականաբար, կսպասեն վարչապետ կոչվածի հաջորդ ճեպազրույցին, խորամանկ ժպիտով մի լրագրող մի երկիմաստ հարց կտա, ու միայն Աննա Հակոբյանը գիտի, թե ինչ կպատասխանի վարչապետը։ Նա, օրինակ, կարող է ասել, որ դա համատեղ օպերացիա էր, կամ, որ Շաքին անկլավ է, տունն ադրբեջանական է։ Իսկ բիոզանգվածը մի շիշ գարեջուր արդեն առել է, սպասում է ճեպազրույցին։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 4946

Մեկնաբանություններ