Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Մեր պետությանը սպառնացող վտանգներին հնարավոր է դիմակայել միայն հանրային համերաշխության ճանապարհով

Մեր պետությանը սպառնացող վտանգներին հնարավոր է դիմակայել միայն հանրային համերաշխության ճանապարհով
07.10.2026 | 11:01


Վստահ եմ, որ Շաքի գյուղի դեպքը բոլոր նորմալ մարդկանց մտահոգել է, անտարբեր չի թողել ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել կամ ընդհանրապես քվեարկել է, թե՝ ոչ։ Կան հարցեր, որոնք քաղաքական նախասիրությունների հետ կապ չունեն։
Աշխարհում և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը և անկայունությունն ապացուցում են, որ մեր պետությանը սպառնացող վտանգներին հնարավոր է դիմակայել միայն հանրային համերաշխության ճանապարհով։
Մարդիկ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր տեսակետներ, կարևոր հարցերի շուրջ լրիվ հակառակ պատկերացումներ, բայց դա երբեք չպետք է դառնա ներքին թշնամանքի ու պառակտման պատճառ։ Մի փոքր գյուղում կատարվածը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Դա գյուղի խնդիրը չէ, դա մեր ամբողջ պետության խնդիրն է։ Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր։ Մենք բոլորս մի նավի մեջ ենք, ու այդ նավի անվտանգությունն ընդհանուր է։
Մենք բոլորս հասկանում ենք, որ մեր տարածաշրջանը և Հայաստանը գտնվում են բարդ փուլում, և մենք ստիպված ենք լինելու առաջիկայում բարդ որոշումներ կայացնել։ Երկրի ներսում ստեղծված մթնոլորտը մեծապես ազդելու է որոշումների որակի և դրանց հետևանքների վրա։
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ։ Պետք է լինեն տարբեր կարծիքներ, տարբեր պատկերացումներ։ Ներքին համերաշխությունը միասնական նավի զգացումն է՝ միասնական հեռանկարի, միասնական ապագայի, միասնական ներկայի, միասնական ռիսկերի ընկալումը։ Միասին լուծումներ գտնելու ազգային պոտենցիալն է։ Ե՞րբ մենք դա վերջապես ամբողջությամբ կգիտակցենք, և արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը։

Գագիկ Ծառուկյան

Կենտրոն ՔԿՀ
07.10.26թ.
Դիտվել է՝ 4415

Մեկնաբանություններ