ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Խլացածներն ու կուրացածները. ով ով է հայաստանյան իրականությունում

Խլացածներն ու կուրացածները. ով ով է հայաստանյան իրականությունում
08.10.2026 | 17:12

Այսօր (07․10․2026 թ.) լուր տարածվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական բռնաճնշումների հերթական փուլի մասին։ Կալանք է դրվել նրա անձնական շարժական և անշարժ գույքի վրա։
Սա սպասելի էր, քանի որ այս իշխանությունների՝ հայերի նկատմամբ ատելությունը, կարծես, որևէ սահման չի ճանաչում՝ ո՛չ բարոյական, ո՛չ էլ էթիկական։
Բայց այստեղ կարևոր է ասել հետևյալը. համեմատե՛ք և հետևություններ արե՛ք։
• Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները։
Ծառուկյանն ի պատասխան ասում է, որ Հայաստանի շուրջ արտաքին սպառնալիքներ են գեներացվում, և կոչ է անում մարդկանց համախմբման ու հասարակական համաձայնության։
• Ծառուկյանի դեմ կեղծ գործ են հարուցում, որի շրջանակում նրան նետում են բանտ։
Ի պատասխան՝ Ծառուկյանն ասում է, որ Տիգրանաշենի խնդիրը չի կարելի դիտարկել ամբողջ Հայաստանից կտրված, քանի որ սպառնալիքը կախված է բոլորիս գլխին։
• Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է տոտալ ճնշում։
Ի պատասխան՝ Ծառուկյանը կոչ է անում ազգային համերաշխության և ներհայկական ատելության դադարեցման։
Եվ եթե այս ամենից հետո դուք համապատասխան հետևություններ չեք անում, թե ով ով է, ապա, երևի, կամ խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը։

Արման ԱԲՈՎՅԱՆ
Դիտվել է՝ 5540

Մեկնաբանություններ