ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հերթական սուտը Երևանի քաղաքային իշխանության կողմից

Հերթական սուտը Երևանի քաղաքային իշխանության կողմից
04.01.2025 | 15:17

Հունվարի 1-ից արդեն իսկ զմռսվել են հանրային տրանսպորտում 100 դրամով վճարման համար նախատեսված արկղերը մարդկանց դարդ ու ցավը քիչ էր, 100 դրամի փնտրտուքն էլ ավելացրին, որ նոյեմբերից դեկտեմբեր քաղաքացիները չիմանան, թե ո՞նց տաք ու հով անելով նստեն ավտոբուս, սա դեռ մի կողմ։

Հիմա էլ արդեն թողարկել են ավանտյուրայի ժանրի ուղևորատոմսերը այսպես կոչված 90 րոպեի համար մարդիկ ստիպված են լինելու վճարել 300 դրամ։

Հավաստիացնում եմ, որևէ մեկը 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն չի անելու, այն էլ գերբեռնված տրանսպորտում ու խցանված քաղաքային փողոցներով։

Մարդիկ 90 րոպեում հազիվ հասցնում են մի կետից մեկ այլ կետ տեղափոխվել։

Հիմարին էլ պարզ է, որ հերթական թալանի մեխանիզմն են փորձելու գործարկել։

Չի՛ ստացվելու։ Խաբեբա ու թալանչի ՔՊԿ-ակակներ+Հանրապետություն+Հանրային ձայնի անասնագողացվածնե՛ր, բավ է, հերիք է մոլորված ու հոգսերի տակ կքած ժողովրդին թալանի ու տուգանքի մատերիալ դաձնեք։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Հ.Գ.

«Մայր Հայաստան»-ի քաղաքացիական նախաձեռնությանը միացած 17 հազար քաղաքացիների հետ համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխել հերթական թալանչիական որոշման իրագործումը։

Դիտվել է՝ 2691

Մեկնաբանություններ