-
08.02.2014|
18:43
Ավստրալիա. «Սոչիի օլիմպիական խաղերում առաջին հաղթանակը տարան հեռուստադիտողները և Ռուսաստանը»,- գրել է Herald Sun-ը: «Ֆիշտ» մարզադահլիճում տոնական ծրագրի շատ տեսարաններ հիասքանչ էին ու տպավորիչ, հենց այնպիսին, ինչպիսին Ռուսաստանն է: Մեծածավալ տեսարաններին հաջորդում էին բացարձակ գեղեցկության պահեր, որ արցունքների էին հասցնում»:
-
08.02.2014|
18:40
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Սոչիում 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը՝ շեշտը դնելով միջոցառման բացթողումների ու ամենաուշագրավ հանգամանքների լուսաբանման վրա։
-
08.02.2014|
17:42
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Սոչիի Ձմեռային օլիմպիադայի պաշտոնական բացման արարողությանը: Հակառակ համանախագահների ջանքերի՝ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չի սպասվում:
-
08.02.2014|
17:36
Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա արդեն հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Financial Times-ը ներկայացրել է հանդիպման հնարավոր ենթատեքստը։
-
08.02.2014|
17:09
Օլիմպիադայի պատմության մեջ Սոչիի խաղերն առաջինն էին, որ ունեցան երեք խորհրդանիշներ`արջ, ընձառյուծ և նապաստակ: Դրանք օգտագործելու իրավունք ստացած ընկերությունները կարող էին սիմվոլները ներկայացնել իրենց արտադրանքի վրա:
-
08.02.2014|
13:18
Մոսկվայի Կարմիր հրապարակի կենտրոնում ձերբակալվել են ԼԳԲՏ շարժման անդամներ, որոնք Օլիմպիադայի բացման արարողության պահին փորձել են անցկացնել չարտոնված հանրահավաք: Սեռական փոքրամասնությունների պաշտպանները «փորձել են տեղադրել դրոշներ և երգել ազգային հիմնը»,-նշել է «Новая газета» պարբերականի թղթակից Եվգենի Ֆելդմանը:
-
08.02.2014|
13:15
Մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնումէ, որ փետրվարի 6-ին, 72 տարեկան հասակում վախճանվել է արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցը:
-
08.02.2014|
13:11
Փետրվարի 7-ին արցախյան մի շարք երիտասարդական կազմակերպություններ նամակ են հանձնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին՝ իրենց մտահոգությունները հայտնելով սահմանային միջադեպերի կապակցությամբ։ Ընդունելով Արցախի երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների նամակն ուղղված իրեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ դեսպանը խոստացել է այն անպայման հասցնել հասցեատերերին:
-
07.02.2014|
21:17
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր «Մեդիա» կենտրոնում ներկայացրել է «Ատելության խոսքի դրսևորումները հայաստանյան ԶԼՄ-ներում» մոնիտորինգի արդյունքները:
-
07.02.2014|
21:14
Փետրվարի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել էր Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հանդիպում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանի հետ։ Հոգևորականը և հոգեբանը երեխաների հետ զրուցեցին քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։