ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Մինչև հիմա չգիտեն, թե ով է իրենց թեկնածուն»

«Մինչև հիմա չգիտեն, թե ով է իրենց թեկնածուն»
23.04.2013 | 17:17

ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը վստահ է` ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությունները չի քաղաքականացնում, ինչը, նրա համոզմամբ, անում են մյուսները: Նրան անհասկանալի է նաև ընդդիմադիրների այն հայտարարությունը, թե պատրաստվում են իշխանությունը խլել, քանի որ «պարզ չէ, ումի՞ց են խլում»: «Տարբեր քաղաքական ուժեր մինչև հիմա չգիտեն, թե ով է իրենց թեկնածուն և տալիս են տարբեր անուններ»,-նկատեց հանրապետական գործիչը, ընդգծելով, որ Տարոն Մարգարյանը բավականին մեծ աշխատանքներ է իրականացրել մայրաքաղաքում և լի է հաստատակամությամբ` վարչական շրջաններում առկա խնդիրները վերացնելու հարցում: «Տարոն Մարգարյանը գրած տեքստեր չի արտասանում»,-ասաց և հավելեց, որ իրենց թեկնածուն «բաց» է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելու հարցում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ