Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բեթհովենի երաժշտության երեկո

Բեթհովենի երաժշտության երեկո
29.03.2014 | 13:21

Ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվում է Բեթհովենի երաժշտության երեկո: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Էդուարդ Թոփչյան) կներկայացնի Բեթհովենի Եռակի կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 3-ը: Մենակատարներն են` դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը (Գերմանիա), ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ