Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ժնևում հանդիպում են ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչները

Ժնևում հանդիպում են ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչները
17.04.2014 | 12:44

ՈՒկրաինական ճգնաժամի հարցով բանակցելու համար այսօր Ժնևում հավաքվում են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, ՈՒկրաինայի ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները:

Ժամանելով Ժնև՝ ՈՒկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշիցան հայտարարել է, թե պահանջելու է, որ Մոսկվան դադարի աջակցել ահաբեկչական գործողություններին իր երկրում և հետ քաշի զորքը ռուս - ուկրաինական սահմանից:
Դեշիցան նաև ասել է, որ Կիևը պատրաստ է խոսել Մոսկվայի հետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չունի ոչ մի իրավունք թելադրելու ՈՒկրաինային՝ ինչպես կառավարել երկիրը:
Ժնևի հանդիպմանը մասնակցելու են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ