Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ասուլիսի ստվերային ուղերձները

Ասուլիսի ստվերային ուղերձները
12.03.2024 | 19:10

Փաշինյանի այսօրվա խոսքերի տողատակերի ուղերձները.

-Թուրքիային ու Ադրբեջանին. ինչ խոստացել եմ, անելու եմ, միայն մի՛ շտապեցրեք, մի՛ խեղդեք, ամեն ինչ դանդաղ, որ ժողովուրդը մարսի:

-Արևմուտքին. ընտրություններ դեմ մի՛ տվեք, որ կարողանամ իմ մանիպուլյացիաներով ժողովրդին մարսել տալ էն բոլոր զիջումները, որոնք խոստացել եմ:

-Արցախցիներին. ձեր վերադարձի հարցով չեմ զբաղվելու, իսկ բնակարանի հարցով էլ պարզ չէ, կզբաղվե՞մ, թե ոչ. ով կուզի երրորդ երկիր գնալ, թող գնա, ով կուզի մնալ էստեղ ու իր քրտինքով, առանց պետական նշանակալի աջակցության, տուն-տեղ դնել, թող մնա:

-Արևմուտքին և Թուրքիային. հանգիստ եղեք, ռուսներին հանելու եմ, ամեն ինչ պլանով գնում է, մի քիչ ներող եղեք իմ բռնապետության համար, ինչ անում եմ, ձեզ համար եմ անում։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 4294

Մեկնաբանություններ