Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իմ հակառակորդն ու հակապատկերը «երկրի հակառակ կողմում» է

Իմ հակառակորդն ու հակապատկերը «երկրի հակառակ կողմում» է
26.04.2026 | 12:39

Ես վաղուց ամեն ինչ ասել եմ: Որ աննախադեպ է տրոյական ձիուն երկրորդ անգամ հրապարակում դնելը, աննախադեպ է, որ աղետալի պատերազմից ընդամենը ամիսներ անց քաղաքում հրավառություն անողներ կային, աննախադեպ է, որ մեկ տարին չլրացած, գունագեղ տոնակատարություն էին անում... Հիմա բոլորը չթվարկեմ, թե ինչերն են աննախադեպ: Այդ ի՞նչ նոր բան է եղել: Դուք ի՞նչ է՝ ինքներդ ձեզ համոզել էիք, որ պատերազմից ամիսներ անց հրավառություն անող և Հունաստանի կլուբներում տժժացող տեսակը պետք է փոխվա՞ծ լիներ: Մտքներիցդ մեկընդմիշտ հանեք դա, այդ տեսակը չի փոխվելու: Այդ տեսակը ուրախանալու է և տոնի բոլոր այն դեպքերում, երբ մենք սգի մեջ լինենք, երբ մենք ողբերգություն ապրենք: Այդ տեսակը հրճվելու է, երբ մենք ձախողվենք: Այդ տեսակը ապրելու էներգիա է ստանալու, երբ մենք մեռնենք: Հիմա չեմ հասկանում, դուք ու՞մ եք խաբում այդ տեսակի համար անընդհատ զանազան արդարացումներ հորինելով, ինքներդ ձե՞զ, մնացած նորմալ մարդկա՞նց, թե՞ ոնց: Ես վաղուց հստակ գիտեմ, թե որտեղ է իմ հակառակորդը, որտեղ է իմ հակապատկերը. երկրի հակառակ կողմում է: Հետո՞ ինչ, որ ամբողջ օրը այդ մասին չեմ սիրում խոսել: Բաներ կան, որ եթե հստակ չիմանաք, հավերժ պարտվելու եք:

Էլ շատ չեմ երկարացնում, ամեն ինչ վաղուց ասել եմ: Ոչ մի բան չունեմ ավելացնելու, ոչ մի նոր բան չի եղել և չի լինելու, քանի դեռ կասկածում եք, քանի դեռ այս մեղմ ձևակերպումները համարում եք ծայրահեղ:

Դե լավ, չխանգարեմ ձեզ, բարեպաշտներ ջան, գնացեք և միասնականության, համախմբման մասին ճառեր ասեք:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 6182

Մեկնաբանություններ