Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մոլորյալ ոչխար

Մոլորյալ ոչխար
10.08.2026 | 00:43

Օգոստոսի 10

- Հիսու՛ս, առաջնորդիր մեր ընթացքը, որ
չլինի թե մոլորվենք ճամփին:
- Իմ որդիներ, չմոլորվելու համար միայն մի պայման կա` մշտապես մոտ լինել Ինձ: Որպեսզի ոչ մի բան, ոչ մի շահ, ոչ մի փորձություն կամ մի որևէ խոչընդոտ չկանգնի մեր երկուսի միջև:
Եթե վստահ լինեք, որ կկարողանաք կանգնել Իմ կողքին, եթե իմանաք, որ Ես եմ ճշմարիտ ճանապարհը, այդժամ ոչինչ չի կարող շեղել ձեզ ուղիղ ճանապարհից, և չի լինի մոլորվելու որևէ պատճառ:
Ես ձեզ խաղաղություն խոստացա և ո’չ հանգստություն, սրտի հանգիստ ու սփոփանք, բայց ո’չ հաճույք:
Ես ասել եմ.
«Աշխարհի մեջ նեղություններ պիտի ունենաք. բայց քաջալերվեք, Ես հաղթեցի աշխարհին»:
ՈՒրեմն սովորեք Ինձնից հաղթող զորությունը մեկի, ում ապտակեցին, անարգեցին ու ծաղրեցին, ով սխալ հասկացվեց, լքվեց ամենքից ու խաչին գամվեց, այդուհանդերձ` կարող եք տեսնել մեկին, ում գործը չէր ձախողվել բոլորովին, ով կարող էր Իր խաչի վրայից աղաղակել հաղթական.
«Ամեն ինչ կատարված է»:
Ոչ թե ցավը, ծաղրանքը կամ տառապանքն էր էականը, այլ` Իմ գործը:
Թող այս միտքը սրտապնդի ձեզ:
Ձախողանքի, խառնակության, լրբության ու տառապանքի պատուհասող ժամին, երբ ձեր հոգին անպարտ մնա, երկնային բարեկամներն ու հրեշտակները թող ձայնեն խմբովին.
«Արդեն Ամեն ինչ կատարված է»:
Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ