Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Միակ երկիրն է Իրանը, որ ձեռնոց է նետել համաշխարհային սիոնիստական ռեժիմին

Միակ երկիրն է Իրանը, որ ձեռնոց է նետել համաշխարհային սիոնիստական ռեժիմին
09.03.2026 | 16:17

Չեմ հիշում, որ երբևիցե հայերը լինեին հակասեմիտներ կամ ատեին հրեաներին. նման երևույթ երբեք չի եղել։ Հակառակը, պատմությունից հայտնի են շատ դեպքեր, երբ հայերը փրկել են հրեաներին պատերազմների, ջարդերի ժամանակ։ Դա եղել է և՛ մեր թվարկությունից առաջ՝ Տիգրան II-ի ժամանակ, և՛ Շահ Աբասի տեղահանումների ժամանակ՝ 17-րդ դարում, և՛ ֆաշիստական Գերմանիայի ժամանակ։

Կան հայտնի դեպքեր, երբ հայերը Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, փրկել են ոչ միայն իրենց ծանոթ կամ հարևան հրեաներին, այլև բազմաթիվ անծանոթների։

Հայերը, իրենց մարդասիրական ու կոսմոպոլիտ բնույթով, երբեք աչքի չեն ընկել ազգային խտրականությամբ։

Հաճախ եմ հիմա համացանցում հանդիպում, երբ փորձում են, ընդ որում, հրեաները, մեղադրել հայերին, թե իբր մենք ևս հակասեմիտներ ենք ու նման բարբաջանքներ։

Հայերի վերաբերմունքը կտրուկ փոխվեց ոչ թե հրեաների, այլ սիոնիստների հանդեպ՝ հենց 2020 թվականի պատերազմից հետո, երբ Իսրայելի սիոնիստական ռեժիմը անթաքույց սկսեց օգնել Ադրբեջանին Աիցախի դեմ պատերազմի ժամանակ։ Դրանից հետո միայն հիշեցին Իսրայելի նախկին վարչապետ Մենահեմ Բեգինի խոսքերը. «Լեռնային Ղարաբաղը հայերին չի պատկանում, այլ՝ հրեաներին»։ Դրանից հետո միայն հիշեցին Սարգիս Հացպանյանի դասախոսությունները Թուրքիայի տարածքում 1915-ի Մեծ եղեռնի կազմակերպման մեջ հրեա մասոնների անմիջական մասնակցության մասին ։

Նույնիսկ հիմա բազմաթիվ հայերի համակրանքը իրանցիների նկատմամբ, ԱՄՆ-Իսրայել-Իրան առճակատման պայմաններում, որոշ անձինք փորձում են խեղաթյուրել, իբր հայերը «բռնակալ մոլլաների բռնատիրության» կողմնակիցներ են, «հակասեմիտներ» են ու նման անհեթեթություններ։

Չարաչար սխալվում եք, պարոնայք «դիվանի վերլուծաբաններ» ու «քաղաքագետներ»։

Հայերի համակրանքն ուղղված է Իրանի ժողովրդին, Իրանն էլ միակ երկիրն է, որ ձեռնոց է նետել համաշխարհային սիոնիստական ռեժիմին, որի անմարդկային ու ֆաշիստական գործելաոճից տուժում են աշխարհի բոլոր ազգերը։ Իսկ 2020 թվականի պատերազմը միայն արթնացրեց հայերին և բացեց նրանց աչքերը։

Գուցե սխալվում եմ, այդ դեպքում գրեք ձեր կարծիքը՝ առանց վիրավորելու միմյանց և ուրիշ ազգերի։

Չեմ բացառում նաև, որ պատերազմական գործողություններից հետո Արցախի տարածքը կարող է հետ վերադարձվել հայերին՝ Իրանի դեմ օգտագործվելուց հետո։ Այնպես որ, գուցեև տեղին է «Շատ մի սիրիր՝ ատել կա, շատ մի ատիր` սիրել կա» արտահայտությունը։

Վահրամ Օհանջանյան

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ