Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
11.12.2025 | 22:00
Հո՛ր անսահման Իմաստություն` Միածին Որդի Աստծո,
այսօրվա պարզ ու խաղաղ ժամին
սրտով դառնում եմ դեպի Քեզ՝
Պահպանիր ինձ անզգույշ խոսքերից և մեղսածին գործերից։
Թողչարի որևէ սերմ արմատ չնետի իմ ներսում և թող ոչ մի խորհուրդ, որ Քեզանից չէ, չթափանցի իմ հոգուց ներս։
Ողորմի՛ր, Տե՛ր,
Քո արարածներին, քանզի ամեն մի շունչ Քո ձեռքի ստեղծագործությունն է։
Պահի՛ր աշխարհը Քո խաղաղության լույսով, օրհնի՛ր տկարներին, բժշկի՛ր հիվանդներին, մխիթարի՛ր վշտացածներին և զորացրու աղոթողներին։
Քեզ վսեմ փա՛ռք, այժմ և միշտ,
և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ