ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Թվերի լեզվով

Թվերի լեզվով
07.07.2026 | 13:42

Հետպատերազմական Ադրբեջանում վերջին 5 տարիներին՝ 2022-2026 թվականներին, բնական աճը կրճատվել է ավելի քան 50 տոկոսով, ըստ որում, ծնունդների թիվը պակասել է մոտ 28 տոկոսով՝ մահացության 13 տոկոս անկման համատեքստում: Վիճակագրությունն ավելի տեսանելի և հասկանալի դարձնելու համար համեմատենք 2025 թվականի հունվար-մայիս ամիսները 2026 թվականի նույն ժամանակահատվածի հետ:

2025 թվականին հարևան երկրում նշված ամիսներին ծնունդները կազմել են 38 836, իսկ 2026 թ-ին՝ 28 631 երեխա, նվազումը՝ 10 205:

Ծնունդների թվի նվազումն, ըստ որում, կայուն միտում է սկսած 2022 թվականից:

2022 թ-ի հունվարին Ադրբեջանում ծնված երեխաների թիվը 7 905 էր, 2025 թ-ին՝ 5 510, իսկ այս տարի արդեն 3 919:

Ադրբեջանցի փորձագետները պետական վիճակագրության այս տվյալները միանշանակ են մեկնաբանում՝ արձանագրելով, որ երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի ժողովրդագրական աղետ: Ալիևյան վարչակարգի գրաքննության պայմաններում, բնականաբար, այս իրավիճակի հիմնական պատճառ է ներկայացվում երիտասարդների զանգվածային արտագաղթը՝ չնայած ակնհայտ է, որ իրական պատճառը 44-օրյա պատերազմում կրած մարդկային կորուստներն են, որոնք բազմակի ավել են եղել պաշտոնական հրապարակված թվերից:

Վերջին տարիների պատերազմների ու պատերազմական կորուստների հետևանքները, անշուշտ, տեսանելի են նաև մեզ մոտ, և այդ չծնված հազարավոր երեխաների պակասը մենք զգալու ենք արդեն ոչ հեռու ապագայում:

Այս գրառման նպատակը, սակայն, Հայաստանի Հանրապետությունում կամ Ադրբեջանում հետպատերազմական տարիներին ձևավորված ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունը չէ ամենևին:

Ժամանակ առ ժամանակ ես անդրադառնում եմ հարևան երկրում ժողովրդագրական վիճակագրությանը, որպեսզի մեր երկրում մեր հայրենակիցները հասկանան ու գիատկցեն հայ զինվորի սխրանքը մարտի դաշտում ու մերժեն մեր բանակի ու զինվորի հասցեին վերջին տարիներին ավելի ու ավելի հաճախակի և, ցավոք, բարձրաձայն հնչող մեղադրական վայրահաչությունը: Այդ անթույլատրելի է, հատկապես, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող տարաբնույթ մակաբույծների պարագայում:

Խոնարհումս մեր բոլոր զոհերի հիշատակի, Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության պաշտպանության համար կռիվներին մասնակից բոլոր զինվորականների ու կամավորների հայրենատեր նվիրումի առջև:

Վարդան ԲԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 235

Մեկնաբանություններ