Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

Երջանկության ճանապարհը

Երջանկության ճանապարհը
24.01.2026 | 21:59
Հունվարի 25
Ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանի ամբողջական հանձնումը Աստծուն, երջանկության հիմքն է, իսկ վերին կառույցը` Աստծո հետ հաղորդության ուրախությունը:
Այս է այն տեղը` օթևանը, որ պատրաստելու եմ գնացել ձեզ համար:
Իմ հետևորդները սխալ են հասկացել այս. ավելի շուտ կարծել են, որ այս խոստումը վերաբերում է միայն այն կողմի կյանքին. այդպիսով, այս կյանքը համարել են սոսկ մի շրջան, երբ պետք է մաքառել ու պայքարել միայն, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել ուրախությունն ու վարձատրությունը այն կողմի:
Եթե իսկապես գործադրես ինչ որ ասել եմ, ապա այդժամ իբրև արդյունք, կունենաս այնպիսի հասկացողություն` թափանցում, տեսողություն և ուրախություն, որ քո սպասելիքներից առավել կլինեն և վեր քո ըմբռնումներից:
Աստծո ծրագրերը, իրոք, շատ հրաշալի են, քո պատկերացումներից շատ ավելի գերազանց:
Հենվիր պաշտպանվածության, ապահովության և առաջնորդված լինելու պարզ մտածումներին:
Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ