«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

«Նոր քաղաքացիական պայմանագիր»

«Նոր քաղաքացիական պայմանագիր»
10.10.2026 | 12:02

Պրեմիերի հետույքը, ձեռքերով սիրտիկը՝ ադրբեջանական երաժշտության տակ․ ահա, թե ինչն էր պակասում, որպեսզի ամբողջ շղթան փակվեր։

Այո՛, հենց սա է ժամանակակից քաղաքականության և պրոգրեսի գագաթնակետը։ Իսկապես, ինչո՞ւ է պետք հետևել հին ու «ժանգոտած» ավանդույթներին․ չէ՞ որ աշխարհում զինվորականները կամ պետական այրերը պատիվ տալիս ձեռքը տանում են ճակատին կամ սրտին, իսկ Գերմանիայում ՝ ձեռքն առաջ էին մեկնում։

Բայց մենք առաջադեմ ենք։ Մենք աշխարհին առաջարկում ենք պետականության և պատվի նոր ձևաչափ՝ սմարթֆոնային սիրտիկներ։

Բայց ամենացավալին այն է, որ այս «փայլուն» շղթայի հետ մեկտեղ, կարծես թե, փակվել է նաև ժողովրդի միտքը։ Ժողովրդի գիտակցության շղթան, գիտակցությունը անջատման (անսթափ) վիճակում է։

Բոլորը հրաշալի հասկանում են իրավիճակի ողջ ողբերգությունը, բայց կա մեկ «փրկարար» հանգամանք․ «դե, կարևորը՝ նախկին չէ»։ Սա հոգեբանական այնպիսի «գլուխգործոց» է, որի առջև անզոր են նույնիսկ աշխարհի լավագույն թերապևտները։

«Մգեռ Արմենիա» սիրտիկ Նիկոլ Վովայևիչու։ Բա ինչպե՞ս չպղծել «Մհեր» կամ «Հայաստան» բառերը, ինչպես ժամանակին պղծեցին ու էժանացրեցին «Արա» բառը։

Սա է «նոր քաղաքացիական պայմանագիրը»։ Դե ինչ, ժողովուրդ, շնորհավորում ենք, դուք պայմանավորվեցիք։ Մոտ ապագայում, թերևս, զարմանալու կարիք չի լինի, եթե հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումները լինեն ադրբեջաներենով, իսկ երեկոյան «պրայմ-թայմին» ցուցադրվեն թուրքական սերիալներ։ Եվ իսկապես, ի՞նչ տարբերություն․ չէ՞ որ ոչ ոք այլևս հեռուստացույց չի նայում, բոլորը դարձել են «հեռախոսային հերոսներ» և սոցցանցային ռազմիկներ։

Այս ամենում կա մի ավելի խորը ողբերգություն․ ազնիվ ու անհանգիստ մարդիկ տեսնում են, որ այս ամենը սխալ է, բայց նրանք փակվել են իրենց պատյանում։ Ամեն մարդ իսկապես հավատում է, որ ինքը «միակն է», որ այդպես է մտածում, և վստահում է միայն իրեն։ Արդյունքում ստացվում է լռության և օտարացման մի մեծ շղթա։

Իսկ վերջաբանը պարզ է ու դաժան․ Աստված մեզ չի օգնի, եթե մենք ինքներս չուզենանք օգնել մեզ։

Էմին Մարտունի

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ