ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Մոսկվայի և Բաքվի ստորագրած փաստաթղթերը կարող են փոխել իրադարձությունների ընթացքն ու ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում

Մոսկվայի և Բաքվի ստորագրած փաստաթղթերը կարող են փոխել իրադարձությունների ընթացքն ու ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում
17.07.2026 | 23:27


Հարավկովկասյան տարածաշրջանային քաղաքական գործընթացների լուսաբանումը, վերլուծությունն ու կանխատեսումը շատ դժվար և բարդ գործ է, որովհետև իրադարձությունների զարգացումն այստեղ հաճախ տրամաբանական չէ: Եթե երեք օր առաջ ինչ-որ մեկն ասեր, որ Շուշիի գլոբալ մեդիա-ֆորումում Ալիևը կոչ է անելու Ուկրաինային չհամակերպվել օկուպացիայի հետ և շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ, իսկ մեկ օր անց Մոսկվա է ուղարկելու արտգործնախարար Բայրամովին և կնքելու է ռազմավարական գործակցության փաստաթղթեր, հաստատ ծաղրելու էինք այս կանխատեսնման հեղինակին: Բայց հիմա արդեն չենք կարող ծաղրել: Ինչևէ, Լավրով-Բայրամով հանդիպումը շատ եմ կարևորում, որովհետև նրանց կողմից ստորագրված փաստաթղթերը կարող են փոխել իրադարձությունների ընթացքը և ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Վաշինգտոնում, Թրամփի հովանավորությամբ անցած տարվա օգոստոսին ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերը նշանակում են, որ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների մոդերատորությունը խլվել է Ռուսաստանի ձեռքից: Սակայն այսօր Լավրովն ու Բայրամովը համատեղ ազդարարեցին «3+3» ձևաչափին իրենց հավատարմությունը, իսկ այստեղ Արևմուտքի դեմ պատերազմող Իրանն ու Ռուսաստանն են: Եթե սա է Ադրբեջանի դիրքորոշումը, ապա մեր դիվանագիտությունը նորից վերադասավորումների անհրաժեշտության առջև կկանգնի:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4238

Մեկնաբանություններ