«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

«Նժդեհի» միֆազերծումը

«Նժդեհի» միֆազերծումը
11.09.2026 | 11:28

Սյունիքի համայնքապետերի հետ նորմալ մարդկային շփումներ ունեմ:

Դրանց արդյունքում՝ նրանց նորմալ, իրենց քաղաքները սիրող մարդիկ եմ համարում:

Չեմ բացառում նույնիսկ, որ լավ համայնքապետեր են:

Բայց էս տղերքը քաղաքական տեսակ չեն, ու 44-օրյա պատերազմից հետո, եթե նույնիսկ ընդդիմությունը առաջնորդության ճգնաժամ ուներ, չպետք է քաղաքական փրկություն փնտրեր Սյունիքի տեղական իշխանության կաբինետներում:

Առավել ևս, էս տղերքը «Նժդեհներ» չէին, եթե նույնիսկ նրանց հայրենասիրությունը կասկած չի հարուցում:

Ուրեմն, պետք չէր «հալվել» Առուշի ու մյուսների զինվորական համազգեստով լուսանկարներից:

Հիմա՝ երբ Առուշը ՔՊ-ի հետ է, ոչ մի քաղաքական սկզբունք էլ չի դավաճանել, որովհետև չեղած բանը չեն դավաճանում:

Առավել ևս, «խաղաղասեր» ՔՊ-ում դիսկոմֆորտ մի կանխատեսեք Առուշի համար:

Նա սովորական, իր հողն ու ջուրը սիրող մարդ է, Նժդեհի կերպարը դուք եք «կարել» նրա համար:

Շատերը մնացել են իրենց իսկ ստեղծած միֆերի տակ:

Իհարկե, մի ավելորդ բան Առուշն արել է: Աջ ականջը ձախ ձեռքով չեն քորում. չարժեր ՔՊ մտնել «Բիզնես» «կլասով»:

Կուսությունը կորցնելուց ձևեր չեն թափում:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ