Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Օրվա խորհուրդը

Օրվա խորհուրդը
27.04.2026 | 17:16

Մարիա-Անտուանետ (Ֆրանսիա)

Լյուդովիկոս XVI-ը չափազանց անվճռական և թույլ ղեկավար էր։ Մարիա-Անտուանետը, լինելով ավելի (մեր բարբառով ասած՝ «քոքված») աղվեսաբարո անհատականություն, հաճախ էր միջամտում պետական գործերին։ Նա, չունենալով համապատասխան գիտելիքներ, կյանքի և բարոյագիտության դասեր էր տալիս ժողովրդին, ինչպես նաև ստվերային կառավարում էր իրականացնում երկրում՝ միապետի անունից նշանակելով թագավորական բարձրագույն, պետական և ֆինանսական խորհուրդների անդամներ։

Նա խրախուսում էր թագավորին չգնալ զիջումների ժողովրդի առաջ և պահպանել թագավորական արտոնությունները, ինչպես նաև ծախսում էր հսկայական գումարներ շքեղության, ճամփորդությունների և անձնական հաճույքների վրա այն ժամանակ, երբ Ֆրանսիան սովի էր մատնված։

Նրա կերպարը դարձավ միապետության անարդարության սիմվոլը։ Նրա ազդեցությունը թագավորի որոշումների վրա արագացրեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և հանգեցրեց միապետության կործանմանն ու նրանց մահապատժին։

Ամփոփում և հիշեցում անցյալից. ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինը:

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 1228

Մեկնաբանություններ