Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
03.05.2026 | 22:13
Οգնի՛ր մեզ, Տե՛ր,
օգնի՛ր մեզ, մեր փրկիչ Աստվա՛ծ Քո մեծ և փառավոր անվան Համար․
Տե՛ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը Քո սուրբ անվան Համար:
Պարսպյալ պահի՛ր Քեզ ապավինած և հուսացած ժողովրդին սուրբ և պատվական խաչի Հովանու ներքո` խաղաղությամբ։
Փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց: Արժանի արա գոհությամբ փառավորել
Քեզ` Հոր և Սուրբ Հոգու Հետ, այժմ և միշտ և Հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ