Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Իրականում ո՞ր պետության և ո՞ր ժողովրդի շահերն են պաշտպանում այս մարդիկ

Իրականում ո՞ր պետության և ո՞ր ժողովրդի շահերն են պաշտպանում այս մարդիկ
18.08.2026 | 13:37

Որքան ավելի շատ եմ լսում «իշխանական» խմբակցության, այսպես կոչված, պատգամավորների ելույթները նորաթուխ ոչ լեգիտիմ խորհրդարանում, այնքան ավելի եմ համոզվում․ երբ այս մարդիկ խոսում են «պետության շահերի» կամ «ժողովրդի բարօրության» մասին, նրանք հաստատ նկատի չունեն Հայաստանի Հանրապետությունը կամ հայ ժողովրդին։

Լուրջ բան եմ ասում. գուցե իրենց համար Հայաստանը դա միայն իրենց նոր տներն են և դղյակները, իսկ հայ ժողովուրդը՝ միայն իրենց համակիրները։

Ուֆ, չգիտեմ...

Մի պարզ հարց է առաջանում․ իրականում ո՞ր պետության և ո՞ր ժողովրդի շահերն են պաշտպանում այս մարդիկ, երբ անհեթեթություններ ու այնպիսի հակահայկական աբսուրդներ են արտաբերում խրոխտ ձայնով և դեմքի լուրջ արտահայտությամբ , որ անգամ նրանց խոսքը հակասում է իրենց ելույթների բովանդակությանը։

Ի վերջո, ո՞ւմ շահերն են նրանք պաշտպանում։

Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը ձեզանից յուրաքանչյուրն արդեն կարող է ինքնուրույն տալ։

Արման Աբովյան

Դիտվել է՝ 3113

Մեկնաբանություններ